Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:
Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
«… հային, երեւանցուն ոչ վայել արարք…» 🙂
Մարդ ինչքան յետամնաց ու ժանգոտած (նաեւ այլատեաց՝ ռասիստական) մտածելակերպ պիտի ունենայ, որ նման բան ասի 🙂
///
Սրանց հաղորդագրութիւնից պարզւում է, որ աշխարհում արարքներ կան, որ հայերին կարելի է, իսկ միւս ազգերին չի կարելի: Կամ երեւանցիներին կարելի է, իսկ գիւմրեցիներին, վանաձորցիներին կամ լոնդոնցիներին չի կարելի: