Այսօր Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երեւանի ավագանու անդամները միջադեպի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին:
Ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք, որ ավագանու ՀՀԿ-ական անդամները հարվածեցին կնոջը, հարցով պատասխանեց` իսկ դուք ինչպես կգնահատեիք, եթե «կիսլատան» լցվեր իմ երեսին:
Տիկին Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ «Երկիր Ծիրանի» ավագանու անդամները պատրաստվում էին այդ հեղուկը շփել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա: Հարցին, թե ինչպես կգնահատի իր խմբակցության գործընկերների պահվածքը, Նաիրա Նահապետյանն ասաց` ես չգիտեմ, դուք ի՞նչ կանեիք: Հարցին` դուք կհարվածե՞իք, պատասխանեց` եթե ես հարվածելու լինեի, դուք ինձ կտեսնեիք:
Մանրամասները` տեսանյութում
ՀՀԿ ավագանու անդամ Գոռ Վարդանյանը, որն իր գործընկեր ՀՀԿ-ական ավագանիների հետ նույնպես մասնակից էր եղել Մարինա Խաչատրյանին տարածքից «մեկուսացնելու» գործին, լրագրողների հարցերին ի պատասխան, խնդրեց ռեալ գնահատել դահլիճում կատարվածը եւ հանրությանը ներկայացնել իրականությունը:
ՀՀԿ ավագանու անդամ Ալինա Քուշքյանը վստահեցրեց, որ չի տեսել` ինչպես են իր գործընկեր տղամարդիկ հարվածում Մարինա Խաչատրյանին: Նրա խոսքով. «Ես չեմ արդարացնում այդ ամենը, բայց մի քիչ էլ կինը պետք է իրեն չափավոր պահի: Բայց ամեն անգամ դուք տեսնում եք նման պայմաններում աշխատելը հնարավոր չէ»:
Տիկին Քուշքյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ