«Գարշահոտությունն ունի 25-ամյա բռնակալական վաղեմության ժամկետ, եւ հետեւաբար, այդ գարշահոտությունը նաեւ պետք է զգաք դուք` անկախ այն բանից, որ կարող եք դեկտեմբերի 29-ին այստեղ խնջույքներ հրավիրել ու մեր հաշվին խմել կոնյակներ: Կոնյակի բուրմունքը չպետք է միայն ձեզ ուղեկցի, թանկարժեք օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք հայոց պետականությունը»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում իր ելույթում ասաց «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը, որը նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպից հետո ելույթի իրավունք խնդրեց:
Զարուհի Փոստանջյանի ելույթի մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ