Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխովի անվան դպրոցի աշակերտի ծնող. «Մեր չինացի դասատուն քֆուրով է խոսում»

Փետրվար 13,2018 17:23

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի չինացի ուսուցիչների վերաբերյալ: Ծնողները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք նշում, մեզ տեղեկացրին, որ իրենց երեխաները չինարենի դասերից հետո տուն են գալիս նյարդայնացած, պնդում են, որ ազգությամբ չինացի ուսուցիչները ռուսերեն հայհոյում են իրենց երեխաներին, խփում շշով, պատժելիս դասասենյակից դուրս անում:

Ծնողներից մեկը, որ դպրոցում տիրող մթնոլորտը տերթոդիկյան որակեց, մասնավորապես տեղեկացրեց, որ երեխաները նույնիսկ տեսանյութեր ունեն իրենց կոպտող ուսուցիչներին պատկերող: Նաեւ տեղեկացրեց, որ դժգոհությունների մասին տեղյակ են ե’ւ դպրոցի տնօրենը, ե’ւ փոխտնօրենը: Ծնողների հավաստմամբ`, դպրոցի ղեկավարությունը խոստացել է խնդրին լուծում տալ, սակայն արդեն 4-5 ամիս է՝ պատկերը չի փոխվել:

«Սկզբում երեխաս դժգոհում էր, չէի հավատում, անընդհատ խնդիրներ, խնդիրներ… Հետո այդ խնդիրը վերածվեց համատարած հիստերիայի: Մի անգամ էլ երեխայիս դպրոց էի տանում, ավելի բարձր դասարանի մի երեխայի հանդիպեցինք վերելակում, որը նույնպես չէր ցանկանում դպրոց գնալ, քանի որ չինարենի ուսուցիչը վատ է խոսում: Նրա ծնողն էլ էր դժգոհ: Իմ երեխան էլ էր անընդհատ դժգոհում, թե մամա, մեր դասատուն քֆուրով է խոսում մեզ հետ: Սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, նույն բանը լսեցի տարբեր ծնողներից, որ չինարենի ուսուցիչները հայհոյանքով են խոսում, գոռալով: Իմանալուց հետո զանգեցի դպրոց, խոսեցի փոխտնօրենի հետ, քանի որ տնօրենն անընդհատ զբաղված էր: Ասաց` ինչպե՞ս կարելի է 6-րդ դասարանցու հետ հայհոյանքով խոսել, իրենք սկսեցին կմկմալ, տնօրենը զանգեց ինձ, խոստացավ փոխել երեխայի խումբը: Բայց միեւնույն է՝ դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց: Եվ դա միայն իմ խնդիրը չէ… Ես ասացի, որ չեմ ուզում երեխաս չինարեն անցնի, ասացին` դա հիմնական առարկա է, իսկ հայհոյելը, կոպտությունը տնօրենը բացատրում է նրանով, որ դա նրանց մենթալիտետից է, իրենք ավելի խիստ են երեխաների հետ»,-հայտնեց մի ծնող:

Aravot.am-ը կապվեց նաեւ Ա Չեխովի անվան համար 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ: Տիկին Սարուխանյանն ասաց, որ տեղյակ չէ խնդրին, եւ եթե այն իսկապես համատարած բնույթ կրեր, դպրոցի տնօրինությունը կիմանար այդ մասին:

Տիկին Սարուխանյանն առաջարկեց հանդիպել եւ տեղում ծանոթանալ՝ ինչի մասին է խոսքը, նաեւ հետաքրքրվեց, թե ո՞ր դասարանում է տհաճ միջադեպ գրանցվել եւ ո՞ր ծնողն է դժգոհել:

«Եթե ծնողներն իսկապես ցանկանում են իրավիճակը շտկել, խնդիր չեմ տեսնում, որ այդ մասին տեղեկացնեն»,-ասաց տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սադոյան Նարինե says:

    Առաջին տարին չէ, որ մեր դպրոցում չինարեն են դասավանդում լեզվի կրողները: Որպես փոխտնօրեն՝ գիտեմ, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպված գործը, և հպարտանում եմ, երբ մեր դպրոցի աշակերտը, ռուսերենին ու անգլերենին լավ տիրապետելուց բացի, գրում ու խոսում է չինարեն: Որպես ծնող՝ երջանիկ կլինեի, եթե իմ երեխային էլ այդպիսի հնարավորություն տրվեր ժամանակին: Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, ապա պիտի ասեմ, որ մեր դպրոցի ուսուցիչները բարեկիրթ են, գիտակից և համբերատար: Հայհոյանքի մասին խոսք լինել չի կարող: Միգուցե այդ աշակերտը իր թերանալը և չսովորելը արդարացնելու պատճա՞ռ է փնտրում:

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Նարինե Սադոյան, հոդվածի վերնագիրը բխեցված է աշակերտի ծնողի խոսքից:
    Իսկ լավագույնն է այն դպրոցը, որտեղ իսկապես բարեկիրթ, գիտակից եւ համբերատար մանկավարժներ են աշխատում:
    Հարգանքով` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  3. Նինա Ղազարյան says:

    С удивлением прочла статью “рассерженного” родителя, который якобы не нашел общего языка с администрацией школы. Это странно, потому что любая жалоба родителей тут же рассматривается и директор школы немедленно принимает решение , как правило , в пользу ученика. Как видно из статьи, директор обещала разобраться с данным вопросом. Зачем же обращаться к печатному органу? Какова цель? Вылить ушат грязи на школу, которая блещет своими результатами на всех олимпиадах, которая стремится воспитать цельных, образованных людей, востребованных в современном мире? А китайский язык наряду с русским, английским, как известно , очень актуален в наши дни. В школе уже изучается и четвертый иностранный – итальянский. И все же, несмотря на огромный труд, энергию и последовательность в деле воспитания молодого поколения, находятся те, кто подольет ложку дегтя в бочку меда. Как можно быть родителем школы и не видеть ее достижений, а при малейшем недовольстве бежать в редакцию со своими необоснованными жалобами?
    P.S. А “недовольным” и журналистам хочу напомнить, что всегда надо быть чистыми в помыслах своих и поступках, особенно в дни Великого Поста…
    Замдиректора школы 55 им. А.П.Чехова по учебной части классов с русским языком обучения
    Газарян Н.С.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728