Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք կտուգանեք մեզ 100 հազար դրամով». «Ծռերի» գործով նիստն ընթանում է առանց պաշտպանների

Փետրվար 13,2018 16:56

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք համայնքների նստավայրում այսօր շարունակվում է 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատավարությունը: Ամբաստանյալների պաշտպանները չէին ներկայացել, որովհետեւ գործադուլ են անում՝ դժգոհելով «Դատական օրենսգրքի» նախագծում փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա 100 հազար դրամ տուգանք նախատեսելու դրույթից: Պայմանագրային պաշտպաններից միայն Հարություն Բաղդասարյանն էր եկել՝ հետեւյալ  հայտարարությունն անելու նպատակով:

«Այդ օրենքով մտադիր են սահմանափակել մեր՝ փաստաբաններիս, իրավունքները: Որպես օրինակ ասեմ, որ եթե ես հաջորդ անգամ նման հայտարարություն անեմ, դուք ինձ կտուգանեք 100 հազար դրամով»,-դիմելով Արթուր Օհանյանին՝ ասաց Բաղդասարյանը ու լքեց նիստերի դահլիճը: Դատավորը որոշեց նիստը շարունակել առանց պայմանագրային պաշտպանների, քանի որ ամբաստանյալների հանրային պաշտպանները ներկա էին:

Դատավորի որոշման դեմ առարկեցին ամբաստանյալները՝  հայտարարելով, որ առանց իրենց պայմանագրային պաշտպանների չեն ցանկանում նիստին ներկա լինել: Նրանք առանց դատավորի թույլտվության հեռացան դահլիճից:  Դատական նիստի կարգը խախտելու համար Արթուր Օհանյանը նրանց հանդեպ սանկցիա կիրառեց՝ նիստերից հեռացնելով 10 ժամով: Հեռանալիս ամբաստանյալներից Արամ Հակոբյանը  հայտարարեց՝ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի պատրաստվում նույն վայրում մնալ մի դատախազի հետ, որը Ժիրայր Սեֆիլյանի համար որպես պատիժ 11 տարվա ազատազրկում է պահանջել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728