Երեւանի ավագանու նիստի օրակարգում ներառված էր 24 հարց, սակայն «Երկիր ծիրանիի» անդամները մինչեւ վերջ չմնացին եւ 9-րդ, 10-րդ հարցի քննարկման ժամանակ լքեցին նիստերի դահլիճը:
Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ՝ պարզաբանելով, որ այն նյութը, որ իրենք պատրաստվում էին հրամցնել ներկաներին, ոչ թե քիմիական էր, այլ պարզապես կոյուղաջուր էր, որը բերել էին, որպեսզի մասնավորապես ՀՀԿ ավագանին շնչի եւ պատկերացնի, թե 25 տարի ինչ պայմաններում են ապրում Նուբարաշենի բնակիչները: Մանրամասները՝ շուտով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ