Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա տեղի է ունեցել հարձակում. Զարուհի Փոստանջյան

Փետրվար 13,2018 15:36

ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանին

 

 ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ 

Վահրամ Շահինյանին

 

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

 

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյանին

 Հաղորդում հանցագործության մասին

Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձիք:

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ:

https://www.youtube.com/watch?v=wKmzzga_EHw

https://www.youtube.com/watch?v=EsHvh037t1M

Զարուհի Փոստանջյան

 Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728