Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի նախագծին

Փետրվար 13,2018 14:53

Այս պահին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը շարունակվում է: Օրակարգի 6-րդ հարցը բավականին բուռն արձագանքներ առաջացրեց, քանի որ առնչվում է Արամի եւ Նալբանդյան փողոցների հատվածում Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալուն: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով այն մեղադրանքներին, թե իրավունք չուներ արձանի էսքիզը տարածել, ասաց, որ դա օրենքի պահանջն է եղել հանրությանը ներկայացնելը, որպեսզի կարծիք հայտնեն: Ապա ասաց, որ «Ելքը» դեմ է այդ նախագծին:

Արայիկ Հարությունյանը քաղաքային իշխանություններին կոչ արեց  հուշարձան տեղադրելու փոխարեն Արամ Մանուկյանի տունը վերանորոգել, որն այսօր քանդված եւ ավերակ վիճակում է: Ի պատասխան` նիստը վարող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասաց, որ Արամ Մանուկյանի տունը սեփականություն է եւ քաղաքապետարանը նման լիազորություն չունի. «Եթե ունենայինք՝ կանեինք, իսկ հուշարձաններ տեղադրելու լիազորություններ ունի»: Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը «Ելքը» դեմ քվեարկեց: «Երկիր ծիրանին» ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ-ն էլ 43 ձայնով կողմ էր արձանի տեղադրմանը: Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու նախագիծն անցավ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728