Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետը  Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Փետրվար 13,2018 13:15

Հայտնել ենք  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու  հետ կապված  լարված իրավիճակի մասին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փետրվարի 8-ին որոշում է կայացրել մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Իշխանի Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց»   պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին հարցրինք, թե Անահիտ Ջուլհակյանը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի աշխատակի՞ց է: Նա ասաց՝ ոչ, Ա. Ջուլհակյանն  ունի դպրոցի տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր, որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ է  աշխատել Բերդի քաղաքի վարժարանում, դրա լուծարվելուց հետո`Բերդի թիվ 3  հիմնական դպրոցում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմինե Աթոյան says:

    Վերին Կարմիրաղբյուր գյուղի նորանշանակ դպրոցի տնօրեն՝ Անահիտ Իշխանի Ջուլհակյանը, 2017թ-ի ապրիլի 2-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել էր, որպես 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու և ստացել 73 ձայն։

  2. Լուսինե Կիրակոսյան says:

    Մարզպետ Հովիկ Աբովյանը նոր ռեկորդ է սահմանում: Նա գերազանցում է Սյունիքի նախկին մարզպետին…

  3. Հայկ Գրիգորյան says:

    Արժանի են… այդ գյուղին հասնումա,,, դե հարևանի հարսը միշտ էլ սիրունա: Բայց ժողովուրդ ջան խոսքը մեր մեջ էս մարզպետը հաստատ գժվելա, կառավարությունում նրան ինչի ուշքի չեն բերում? Չնայաց դե այ մարդ թող մի անգամ էլ ՀԱԿ-ը հաղթի, աշխարհը չի փլվի:

  4. Գարիկ Խաչատրյան/Բերդ/ says:

    Վերջ… Վ.Կ.Աղբյուրը դարձավ Բերդի գաղութ…. դլե յաման-ը սկսեք կամաց երգել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728