Այս պահին Երեւանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, որտեղ ընթանում էր ավագանու նիստը, սակայն ծեծկռտուքի պատճառով ընդհատվեց, դռները փակ են, իսկ ներսում ոստիկաններ ու բժիշկներ են: Ներսում գտնվողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Քանի որ որեւէ մեկին ներս չեն թողնում, դեռ պարզ չէ՝ ով է վատ զգացողը: Նիստը ընդհատված է եւ հայտնի չէ՝ կշարունակվի՞, թե՝ ոչ:
Ավագանու անդամները սպասում են միջանցքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ