13 փետրվարի 2018թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ: Ներկայացվեց նաեւ ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը:
Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն