Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին ծեծկռտուք եղավ: «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ապակյա տարաներով ինչ-որ հոտավետ նյութ էր բերել, որպեսզի քաղաքապետը եւ ավագանին շնչեն ու պատկերացնեն, թե ինչ օդ են շնչում Նուբարաշեն համայնքի բնակիչները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղու պատճառով, որը տարիներ շարունակ չի վերանորոգվում: Միջադեպը տեղի ունեցավ հանկարծակի, երբ Երեւանի ավագանին քննարկում էր մանկապարտեզների վերանորոգման հարցը:
Մինչ այդ «Երկիր ծիրանիի» ավագանու անդամները հագան բժշկական ձեռնոցներ եւ դիմակներ, բաժանեցին նաեւ «Ելքի» անդամներին, որից հետո միանգամից տեղից վեր կացան եւ այդ տարաներով մոտեցան քաղաքապետին ու առջեւում նստած ՀՀԿ-ականներին:
Ապակյա տարաներից մեկը կոտրվեց, հոտը տարածվեց դահլիճով մեկ: Նիստին ներկա տղամարդիկ տեղից վեր թռչելով փորձեցին Մարինա Խաչատրյանին հետ պահել, քաշքշեցին, ձեռքից վերցրին մյուս տարաները եւ հրելով, բղավելով փորձում էին դահլիճից դուրս հանել: Տիկին Խաչատրյանն էլ ընդդիմանում էր: Ապա սկսվեց ծեծկռտուք նրանց միջեւ, ովքեր փորձում էր պաշտպանել Մարինա Խաչատրյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ռուբէն Հախվերդեանը լաւ է ասել. «Քո իսկական սիրահարները քեզ լքեցին, իմ էրեւան: Անտէր ու դուս մուրացկանները դարձան քեզ տէր ու տիրական» 🙂
///
Բայց ի՜նչ լաւ էին խփում տղամարդիկ 🙂 Երեւի իրենց վերադասից են սովորել. «Ինչքան ուզեմ, էնքան կը խփեմ»: Իսկական հանրապետական: Կեցցե՜ն:
Որ Արցախի պատերազմը վերսկսուի, առանց վարանելու սրանց կարելի է տանել առաջնագիծ,,
Թատերական գործչի հանդեպ խմբակային բռնարարք հեղինակողը և քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետով ազատվածը մի թատրոնի տնօրեն, մյուսի էլ՝ փոխտնօրեն կլինի, սրանք քաղաքապետարանի աշխատակիցներ չեն լինի?? Ինչ կա զարմանալու???