Երեկ տեղեկացրել ենք, որ փետրվարի 12-ից Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հացադուլ է սկսել: Նա ընդվզում է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների դեմ: «Ըստ համալսարանի կանոնադրության` դեկանի, ամբիոնի վարիչների ընտրությունը պետք է կատարի ֆակուլտետի խորհուրդը: Ես եւ Համբարյան Գագիկը ցույց տվեցինք, որ այստեղ պետք է կատարվի, մինչդեռ Սահակ Մինասյանը հակառակ կանոնադրության, որը համարում է թղթի կտոր, դեկանների եւ ամբիոնի վարիչների ընտրությունը տեղափոխել է այսօր՝ գիտական խորհուրդ»,-ասել էր պարոն Խորիկյանը «Առավոտին»:
Այսօր «Առավոտը» ստացել է Շիրակի պետհամալսարանի գիտխորհրդի նամակը, որում կոչ է արվում ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին. «Պարո՛ն Խորիկյան, հորդորում ենք դադարեցնել հացադուլը և անցնել բնականոն աշխատանքի»: