Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավոր. «Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին». «Ժողովուրդ»

Փետրվար 13,2018 11:22

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին։ Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Սրցախի թեմի աոաջնորգ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով եւս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։

– Պարոն Իշխանյան, Դուք մասնակցել եք Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ Արդյո՞ք Ձեր սպասելիքները, ակնկալիքները կատարվել են։

– Դուք ասում եք՝ սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր՝ նախօրոք հայտարարված ձեւաչափով Արցախ այցելելու եւ հանդիպումներ ունենալու մասին։ Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները, տեսլականը որպես թեկնածու ՀՀ նախագահի եւ խոսեց Արցախի հիմնահարցի ու, ընդհանրապես, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այսպես իր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացրեց։

– Ձեզ համար՝ որպես արցախցու, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ էին առկա Արմեն Սարգսյանի ելույթում հանդիպման ժամանակ։

– Այն, ինչ մեր պատկերացումների մեջ էր, եւ կցանկանայինք լսել Արմեն Սարգսյանից, կարծում եմ՝ լսեցինք։ Եվ կարծում եմ՝ եթե թեկնածուն դառնա նախագահ, մենք ավելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մասին ինքը ներկայացրեց իր տեսակետները՝ ավելի համագործակցելով, նաեւ ունենալ հաջողություններ։ Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս մեր պատկերացումների մեջ մեկ անգամ եւս՝ Արցախյան շարժման այս 30-ամյակի շեմին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականության մեջ ունենալ այն կարեւոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել եւ կենտրոնացնել հայության ներուժը։

– Սակայն ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ նախագահն ավելի ներկայացուցչական պաշտոն է, եւ որոշումներ կայացնողը վարչապետն է։ Այս առումով Արցախի համար ավելի կարեւո՞ր չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո։

– Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ով էլ որ լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքին, եւ Արցախի ժողովուրդը հենց 30 տարի առաջ այս օրերին իր տեսակետը եւ իր կամքը ներկայացրեց:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728