Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը վառելիքի պակասի խնդիր է ունեցել օդում

Փետրվար 12,2018 23:11
airbus

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Airbus A321-ը օդում բախվել է վառելիքի պակասի խնդրին, հայտնում է rusarminfo.ru-ն՝ հղում կատարելով РЕН ТВ հեռուստաալիքին, որը մեջբերում է ավիադիսպետչերական ծառայությունների իր աղբյուրին:

«Օդանավի հրամանատարը տվել է «Pan-Pan» ահազանգը, որը խորհրդանշում է վթարային իրավիճակի առաջացում, որի ժամանակ ինքնաթիռն ու դրա ուղևորները ենթակա են հստակ վտանգի, սակայն նրանց կյանքին կամ փոխադրամիջոցին ոչինչ չի սպառնում և անհապաղ օգնություն չի պահանջվում», – նշել է աղբյուրը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրվել:

Ավելի վաղ rusarminfo.ru հայտնել է, որ Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Аэрофлот» ընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728