Մարտի 17-ին Բաթումում կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Մասնակցության հայտ ներկայացրել է 277 շախմատիստ (125 գրոսմայստեր): Հայաստանը հանդես է գալու ներկայացուցչական կազմով (33 շախմատիստ): Բաթումում խաղատախտակների առջեւ կտեսնենք մեր առաջատարներից գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սերգեյ Մովսիսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Արման Փաշիկյանին, Մանուել Պետրոսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Արման Միքայելյանին, Արտաշես Մինասյանին, Վահե Բաղդասարյանին:
Տղամարդկանց պայքարին կմասնակցեն նաեւ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ