7ՕՕ հոգանոց փրկարարական խումբ է այս պահին շարունակում Սարատովի ավիաուղիներին պատկանող օդանավի կործանումից զոհված անձանց մարմինների ու օդանավի մասերի որոնողական աշխատանքները։ Օդանավը, որի մեջ կար 71 մարդ, վայր էր ընկել Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանից իրականացրած թռիչքից րոպեներ անց, 80 կմ հեռավորության վրա։
Օդանավի կործանման պատճառները կարող են լինել եղանակային վատ պայմանները, անձնակազմի կողմից թույլ տրված սխալը կամ անսարքությունը։ Հետաքննիչներն այս պահին չեն կարծում, որ այն ահաբեկչական գործողության հետեւանք է։ Մինչեւ կործանումը օդանավից չի ստացվել անսարքության մասին հաղորդագրություն։
Նրանց խոսքերով, օդանավը պայթել է միայն գետնին հարվածելուց հետո։ Մինչ այժմ հայտնաբերվել է օդանավի 200 բեկոր։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: