Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի նախագիծը

Փետրվար 12,2018 17:14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում:

Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաների (STEM – science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728