Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

Փետրվար 12,2018 16:59

Երևանում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են 140-ից ավել մարզիկներ՝ Երևանից և հանրապետության մարզերից:

Մասնակիցներն ուժերն են չափել տասը քաշային կարգերում: Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային կարգում՝ Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային կարգում՝ Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արմեն Ալոյանը, 64 կգ քաշային կարգում՝ Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային կարգում՝ Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային կարգում՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 81 կգ քաշային կարգում՝ Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային կարգում՝ Մանուկ Խաչատրյանը, 91+ կգ քաշային կարգում՝ Արման Մնացականյանը:

Աղջիկները մրցել են միայն 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթել է Մանուշ Վարդերեսյանին՝ դառնալով Հայաստանի Հանրապետության չեմպիոն: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Սյուզի Շահնազարյանը և Հայկանուշ Մանուկյանը:

Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է բռնցքամարտի ՀՀ երիտասարդական հավաքականի կազմը, որն էլ կնախապատրաստվի առաջիկա մրցաշարերին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728