Ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը կհյուրընկալի Բուխարեստը: Այս մասին տեղեկացնում է IWF պաշտոնական կայքը:
Հաղորդագրությունում ասվում է, որ IWF-ն եւ Ռումինիայի ֆեդերացիան պայմանավորվել են, որ առաջնությունն Ալբանիայի փոխարեն կայանա Ռումինիայի մայրաքաղաքում: Ժամկետները նույնն են՝ մարտի 26-ից ապրիլի 1-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ