Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից քաղաքական ապահարզանի հնարավորության մասին

Փետրվար 12,2018 13:56

Ռեյտինգային ընտրակարգի շուրջ տարաձայնությունը հնարավո՞ր է կոալիցիոն գործընկերների մեջ սեպ խրի եւ քաղաքական ապահարզան տեղի ունենա: Այսօր այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ այդ տարաձայնությունը գոյություն ուներ նաեւ մինչեւ կոալիցիա ձեւավորելը. «Տուրք տալով այն կարեւոր խնդրի լուծմանը, որ ունենանք համախոհություն՝ Ընտրական օրենսգիրքը ընդունելու հարցում, մենք գնացել ենք դրան: Ես անձամբ ունեցել եմ առիթներ, անգամ 4+4+4-ի ժամանակ էլ ենք ասել, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է դասական համամասնական ընտրակարգի պատկերացումներից: Մենք ասում էինք, որ կարող է լինել այնպիսի վիճակ, որ նույն կուսակցությունից ավելի շատ ձայն ստացողը մանդատ չստանա, ավելի քիչ ստացողը ստանա: Կարող եք թվերը նայել ու տեսնել, որ հենց այդպես էլ եղավ»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն դրան այն ժամանակ էլ էր դեմ, բայց իրենք շարունակելու են իրենց մոտեցումները պաշտպանել, որովհետեւ վաղ թե ուշ դրան են գալու. «Մենք չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը եւ պարզվի, որ ձայն են տվել մարդիկ մեկին իզուր, մարդ կա՝ ավելի քիչ ձայնով կարող է մանդատ ստանալ»:

Ռուստամյանն ասաց, որ եթե անգամ ՀՀԿ-ն իրենց մոտեցումները չի ընդունում, այս հարցը անընդհատ շրջանցել չի լինի, բազմաթիվ լուծումներ կարող են առաջարկվել, բայց սահմանադրական նորմը, որ ընտրությունները համամասնական կարգով են կատարվում, պետք է պահպանեն:

Ինչ վերաբերում է կոալիցիոն հարաբերություններին՝ Ռուստամյանն ասաց, որ մինչեւ կոալիցիան էլ գիտեին ՀՀԿ-ի դիրքորոշումը եւ դա այն աստիճանի խնդիր չի, որ պետք է գերակա համարվի բոլոր մնացած կարեւորագույն հարցերին, որոնք կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728