Փետրվարի 10-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ճամփեզրի արգելապատնեշին և կիսով չափ ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 11-ին, ժամը 9.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ս. Հարությունյանը Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն