Փետրվարի 10-ին, ժամը 22.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1941 թ. ծնված Քնարիկ Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԿԻԱ» մակնիշի, 90 TL 001 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը:
Փետրվարի 11-ին, ժամը 00.10-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկել Ք. Կարապետյանին իր վարած, նշված ավտոմեքենայով:
Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն