Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած ելույթներից մեկում անդրադարձել է հայկական մայրաքաղաք Երևանին՝ դրանով իսկ առաջացնելով հարևան երկրի զայրույթը։
«Երևանը պատմականորեն մեր շրջանն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ շրջանը»,- նշել է Ալիևը։ Այդ արտահայտությունն «աբսուրդ է և անիմաստ», ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը հարևանի հետ լուծելու խաղաղ ճանապարհով։