«Իրանական կողմը որեւէ շոշափելի բան չի նկատել»,-ԵՊՀ-ում այսօր ուսանողների հետ կազմակերպված հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե Հայաստանը որպես կապող երկիր ինչ նշանակություն ունեցով ԵՏՄ-Իրան առեւտրատնտեսական հարաբերություններում, հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Եթե դուք նկատել ենք, մեզ տեղեկացրեք այդ մասին»,-դիմելով հարցն ուղղած ուսանողին՝ հավելեց նա:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ դեսպանը նշեց. «Մենք ժամանակին քաջ գիտակցում էինք պատերազմի հետեւանքները, այդ պատճառով ձեռնարկեցինք քայլեր, որ խաղաղություն հաստատվի Հայաստանում: Այսօր Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր խաղաղությունը խարխլվի»:
Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծեց. «Իրանցին այցելում է այստեղ, որովհետեւ Հայաստանը խաղաղ իրավիճակում է: Այդ խաղաղությունը դժվարությամբ է ձեռք բերվել, այն պետք է պահպանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ