Փետրվարի 11-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության վերաբերյալ հաղորդում է ստացվել:
Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը «ձախ ուսի և կրծքավանդակի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Նորքի 1-ին նրբանցքից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Արսեն Ա.-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 17.00-ին, նշված տանը, վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արտակ Ա.-ն դանակով հարվածել է եղբորը` Արսեն Ա.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 19.10-ին, Արտակ Ա.-ն Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն