Փետրվարի 11-ին Նոյեմբերյան քաղաքում քաղաքացիների իրազեկման ընթացքում Զարուհի Փոստանջյանը խոսեց նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, հայտարարելով. «Դրան էլ է բերել Սերժ Սարգսյանը, որ վերջնականապես թալանեն մեր հայրենիքը, մեր ընդերքը: Նրա ախորժակն է թալանել եւ վերջնականապես դատարկել մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները: Այսօր մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները կազմում են շուրջ 100 միլիարդ դոլար: Նա էլ գալիս է այդ ախորժակով:
Սիրելի հայրենակիցներ, մեր երկիրը իրապես կարող է լինել ծաղկուն երկիր, եթե մենք լինենք ժողովրդավար կարգերով ապրող քաղաքացիներ, դա է պահանջվում մեզնից, յուրաքանչյուրիցս, կառուցել արդար Հայաստան, վերջ տալ անարդարությանը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ