Վերջապես հուսադրող մի լուր: Երբ բոլորը սպասում են թանկացումների, «Գրանդ Քենդին» էժանացնում է: Տեղական արտադրողը իջեցրել է բոլոր տեսակի կոնֆետների գները: Սպառողները զարմացած են: Սա նշանակում է, որ ցանկության դեպքում կարելի է նաև գին իջեցնել:
Տեղական արտադրողի այս քայլը կարող է զսպել հոռետեսական սպասումները և ցրել ճնշող մթնոլորտը: Եթե մեկին հաջողվում է էժանացնել, ապա մյուսներն էլ` թե՛ արտադրողները և թե՛ ներմուծողները կարող են մտածել այս ուղղությամբ, վերանայել իրենց մարքետինգային քաղաքականությունը և էժանացման միջոցով մեծացնել շրջանառությունը: