Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչը հացադուլ է հայտարարել

Փետրվար 12,2018 11:01

Փետրվարի 12-ից Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հացադուլ է սկսել: Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց. «Անցյալ տարվա սեպտեմբերին մենք բաց նամակ ուղղեցինք ՀՀ նախագահին եւ վարչապետին, որ ամիսներ շարունակ ռեկտոր Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը, բացարձակ հաշվի չի նստում ոչ մի ընթացակարգի, կարգի եւ կանոնադրության հետ, անում է՝ ինչ ուզում է, ինքը օրենքներից վեր է կանգնած: Փաստորեն այս համալսարանը իր համար դարձրել է պետություն պետության մեջ, ինքն էլ իրեն արքա է պատկերացնում:

Անցյալ երկուշաբթի օրը փետրվարի հինգին պետք է քննարկվեր դեկանի հավակնորդի թեկնածությունը: Ըստ համալսարանի կանոնադրության, դեկանի, ամբիոնի վարիչների ընտրությունը պետք է կատարի ֆակուլտետի խորհուրդը: Ես եւ Համբարյան Գագիկը ցույց տվեցինք, որ այստեղ պետք է կատարվի, մինչդեռ Սահակ Մինասյանը հակառակ կանոնադրության, որը համարում է թղթի կտոր, դեկանների եւ ամբիոնի վարիչների ընտրությունը տեղափոխել է այսօր՝ գիտական խորհուրդ:

Ցույց են տալիս դեկանների ու ամբիոն վարիչների կանոնակարգ, որտեղ նշված է, որ գիտական խորհուրդը պետք է իրականացնի ընտրությունը, բայց մեր հիմնական փաստաթուղթը կանոնադրությունն է, ոնց որ մեր երկրի Սահմանադրությունը: Սա բացահայտ կոռուպցիա եւ հովանավորչություն է իր կողմից»:

Հովհաննես Խորիկյանը նաեւ հայտնեց, որ իր պահանջները ներկայացրել է ԿԳ նախարարին, որպեսզի նա կասեցնի այսօրվա գիտական խորհրդում կայանալիք ընտրությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728