Այսօր`փետրվարի 11-ին, Զարուհի Փոստանջյանը «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու անդամներ Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի հետ Տավուշի մարզում իրազեկում էր իրականացնում: Բերդ քաղաք այցելելուց հետո Զ. Փոստանջյանը, ժամը 17.30-ի սահմաններում, շուրջ կես ժամ իրազեկում կատարեց Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական` Երեւանյան փողոցում:
Միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Երեւանյան փողոցում կանգնած, ավտոմեքենաներում նստած մարդիկ ուշադրությամբ լսում էին Զ. Փոստանջյանի եւ Մարինա Խաչատրյանի ելույթները, ոմանք մոտեցան մոտիկից ունկնդրելու: Նոյեմբերյանի մի բնակիչ խնդրեց հեռախոսով իրեն Զարուհու հետ լուսանկարել: Զ. Փոստանջյանը, երբ ելույթ էր ունենում, Երեւանյան փողոցի դիմացի մայթում կայանած մի ավտոմեքենայից ձայնային ազդանշան հնչեց: Ելույթից հետո Զարուհին մոտեցավ այդ ավտոմեքենայի վարորդին եւ հարցրեց, թե ինչու էր նա խանգարում իր ելույթը: Վարորդը ներողություն հայցելով` հայտնեց, որ ինքը խանգարելու մտադրություն չի ունեցել, ասաց, որ ընդհակառակը` Փոստանջյանի կողմնակից է, ձայնային ազդանշանով ինքը դիմացի մայթին գտնվող ընկերոջն էր կանչում:
Միջին տարիքի նոյեմբերյանցի մի տղամարդ թերահավատ լինելով Զ. Փոստանջյանի հնչեցրած, մարտ-ապրիլ-ամիսներին իրականացվելիք ընդվզմանն`ասաց` Լեւոնն էլ էր հեղափոխություն անում` նկատի ունենալով Լ. Տեր Պետրոսյանին:
Զ. Փոստանջյանի եւ նրա կողմնակիցների ձեռքերին կարմիր մեխակներ տեսանք, Փոստանջյանին հարցրինք` մեխակների հեղափոխությո՞ւն է սկսվել: Նա ասաց,որ մեխակներն իրենց Նոյեմբերյանում են նվիրել, լույսերի հեղափոխություն է, նկատի ունենալով այն կախոց-լուսարձակները, որոնք ընդվզման մասին թերթիկների հետ նրանք նվիրել էին բնակիչներին:
Նոյեմբերյանից Զ. Փոստանջյանը եւ նրա կողմնակիցները մեկնեցին Տավուշի մարզկենտրոն Իջեւան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ