Այսօր նշվում է Բուն Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատկի տոնից 49 օր առաջ. այն շարժական տոն է։
Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի։
Ներկայացնում ենք ֆոտոշարք, թե ինչպես Երևանում նշվեց Բուն Բարեկենդանը: