ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքերը փոխանցել ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն