Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, խոսելով բանակում ինքնասպանությունների մասին՝ քննադատել էր՝ ասելով, որ Իսրայելում հոգեբաններն են զբաղվում բանակում հոգեբանության խնդիրներով, մեզ մոտ՝ սարկավագները. «Քահանան հոգեբան չէ ու չի կարող հոգեբան լինել: Պետք է ուժեղացնել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ոչ թե տերտերների ինստիտուտը: ՊՆ նախարարը հանդես է գալիս Հայ առաքելական չգիտեմ ինչի դերում: Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն, խառնել են իրենք»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը հակադարձեց Սաքունցին՝ կոնկրետ իր օրինակով. «Լավ էլի, դաժան պատասխան պիտի տամ: Դուք հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, որ եկեղեցականը հոգեբան չի: Դուք գիտե՞ք, որ ցանկացած սարկավագ դառնալուց առաջ եկեղեցականը սեմինարներ է անցնում, իրենց նման լավ կրթություն մենակ երեւի hամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետն է տալիս այստեղ, էլ ոչ մեկը լավ կրթություն Հայաստանում չի ստանում: Ու իրենք՝ եկեղեցականները, չլինե՞ն մասնագետ մարդու հետ աշխատելու, լավ էլի: Մենք այդտեղ սխալ թույլ չենք տալիս: Չեք պատկերացնի, թե ես ինչ հաճույքի մեջ էի ընկել, երբ տարիներ առաջ տեսա պառադի ժամանակ եկեղեցականների: Եկեղեցականն այն մարդն է, ով կարող է քեզ դարձնել մեղսավոր ու դու սաղ կյանքդ գնաս գլուխդ խփես պատերին, կամ էլ քեզ ոգեւորի այնքան, որ դու դառնաս արծիվ: Քիչ թե շատ նույնիսկ աթեիստ հասարակարգում ամեն մարդու մեջ գոնե մի փոքր կա հավատ: Ես մի դեպք պատմեմ՝ երբ առաջին անգամ կրակեցի թուրքի վրա, ես ապրումների մեջ էի: Աֆղանստան եմ անցել՝ ոչ մի անգամ չեմ կրակել, հետախույզ եմ եղել, Անգոլա եմ եղել, եղել եմ Սիրիայում, բայց չեմ կրակել: Կրակեցինք Շամշադինի ուղղության վրա, Չինարի գյուղի մոտ, իրենց չոբաններից գողացան, թուրքերին լարեցինք, կրակեցինք, ընկավ այդ թուրքը, իրեն ընկերները վերցրին, տարան:
Հիմա ես ապրումների մեջ եմ ընկել, այն ժամանակ էլ կարծիք կար, թե սաղ տերտերները ԿԳԲ-ի ագենտներ են, գնացել, հասել եմ Թիֆլիս՝ հայկական եկեղեցի, պատերը կրուգոմ ուսումնասիրել եմ՝ որտեղից փախնեմ, հետո մի քիչ նվազ տերտեր գտա, մնացածը հաղթանդամ էին, մտածեցի, որ եթե իրեն սխալ պահի՝ խփեմ ու փախնեմ ու ասի՝ մեղքերի թողություն եմ ուզում: Տարավ մի յան նստացրեց, ասեց՝ ասա, ինչ է եղել: Ասի՝ մարդ եմ սպանել: Սպիտակավ: Հարցրեց՝ ո՞նց է եղել, ի՞նչ է եղել: Նկարագրեցի, կամաց-կամաց ուշքի եկավ, ասեց՝ թո՞ւրք ես սպանել, հային պաշտպանելո՞վ, սահմանի վրա՞՝ օրհնում եմ քեզ: Ես դրանից հետո դառա իսկական ֆիդայի»:
Նա ասաց, որ պատերազմից հետո էլ որոշակի հոգեբանական խնդիրներ ունեցել է, հաղթահարել է, բայց քահանայի խոսքերից հետո այլեւս ծանր չի տարել կրակելը. «Ես գիշերները չէի քնում, ախր ես մենակ չեմ կրակել, երբ շատ մոտիկ կոնտակտի մեջ ես մտնում հակառակորդի հետ, հետախուզության ես գնում, դա ավելի վատ է: Մարդ կա՝ աքլոր է մորթում ու վատանում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լավ եմ հիշում թե Պեչորաի (629-րդ առանձին վերապատրաստման/учебный գումարտակը, հետո դարձավ 1071 оупСпН), թե Լագոդեխիի «ուչեբնի» գնդերը:
Բայց այստեղ «осечка» տվեցիր, Вартанов.
Համակարգի՞չը կախեց, թե՞ այլ բան կա: