Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդում են, որ Օրսկ քաղաք ուղևորվող «Սարատովյան ավիուղիներ» ընկերության Ан-148 ինքնաթիռը կործանվել է:
Օդանավում գտնվել է 71 մարդ, որից 65-ն ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել, որ ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուն հայ է:
ՀՀ ԱԻՆ
Հ. Գ. Քիչ առաջ ռուսական ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ կործանված ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուի անունը հայտնի է՝ Սերգեյ Գամբորյան:
Վալերի Գուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ
Ուղևորների թվում ևս կար հայ՝ Վարսիկ Սևոյան:
https://www.youtube.com/watch?v=VTb5w_izzKQ