Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հավասարակշիռ, բայց ամբիցիոզ անձնավորություն է». Լյուդմիլա Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Փետրվար 11,2018 18:19

ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպում է ունենում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:

Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանի հետ եթե հանդիպի, նրան շատ հարցեր ունի տալու. «Նախ, ուզում եմ հասկանալ, թե ինքը ինչ դերակատարում է ուզում ստանձնել, բացի այն, ինչ Սահմանադրորեն վերապահվում է իրեն: Չէ որ միայն Սահմանադրությամբ չի պայմանավորված նախագահի գործառույթները: Չհակասելով Սահմանադրությանը՝ կարելի է ավելին անել: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կարող է ինքն ավելին անել, որ չեն կարող անել մյուսները, ինչ ծրագրեր ունի՝ Հայաստանի ներդրումային դաշտը բարելավելու համար, ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի օժանդակի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը: Դուք կասեք, որ դա վարչապետի գործառույթն է, բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ նախագահն առաջին դեմքը չի լինելու ՀՀ-ում, հետեւաբար նա եւս պիտի ծրագրեր ունենա եւ ունենա իր առաջարկությունների ցանկը, որ կարող է ներկայացնել կառավարությանը: Կառավարությունը միշտ չէ, որ կարող է հրաժարվել այդ ծրագրերից: Առաջին անգամ ենք մենք նախագահի այս ինստիտուտն ունենում, կուզենանք հասկանալ, թե նա ինչպիսին է տեսնում իր գործունեության դաշտը»:

Մեր հարցին՝ վերջին օրենսդրական նախաձեռնությունները ցույց տվեցին, որ նախագահից իր ունեցած լծակները քիչ-քիչ վերցնում են, անգամ ներելու իրավունքն են վերցնում, սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք Արմեն Սարգսյանից վտանգ են սպասում՝  ՀՀԿ-ին հակակշռելու առումով՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդպես ընդգծվում է, թե ով է երկրի գլուխը: Դա է նախեւառաջ ընդգծվում, որ որեւէ մեկը պատրանքներ չունենա, որ կարող է ակնկալել մրցակից լինել կամ զուգահեռ քայլել: Առաջինը դա է ընդգծվում: Ակնհայտ է, չէ, որ երկրի գլուխը եթե վարչապետն է, նա անմիջական մասնակցություն պիտի ունենար համաներման կիրառման վրա եւ այստեղ հստակություն է մտցվում: Հիմնական լծակները քիչ-քիչ վերցնում են, անգամ ներելու իրավունքն են վերցնում, սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք Արմեն Սարգսյանից վտանգ են սպասում՝  ՀՀԿ-ին հակակշռելու առումով՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդպես ընդգծվում է, թե ով է երկրի գլուխը: Դա է նախեւառաջ ընդգծվում, որ որեւէ մեկը պատրանքներ չունենա, որ կարող է ակնկալել մրցակից լինել կամ զուգահեռ քայլել: Առաջինը դա է ընդգծվում: Ակնհայտ է, չէ, որ երկրի գլուխը եթե վարչապետն է, նա անմիջական մասնակցություն պիտի ունենար համաներման կիրառման վրա եւ այստեղ հստակություն է մտցվում: Հիմնական լծակները, պարզ է, որ վարչապետի ձեռքում են լինելու: Արմեն Սարգսյանի նման անձնավորությունը կարող է հետագայում հավակնել ավելիին, քան իրեն առաջարկվում է: Վերջին հաշվով, Հայաստանում անփոխարինելի մարդիկ պիտի չլինեն: Պիտի բոլորը, այդ թվում՝ վարչապետը, երկրի նախագահը, ԱԺ նախագահը, տեսնեն կադրեր, եթե ուզում են երկիրը զարգանա: Այդ մրցակցությունը շատ բնական ձեւով կլինի: Եթե շատ ունենանք նման խարիզմատիկ անձնավորություններ, նման փորձառու, ճանապարհ անցած մարդիկ, միանշանակ, մեր երկրում մրցակցությունը այդ թվում նաեւ քաղաքական դաշտում, իշխանական թեւերում կբերի դրական արդյունքի»:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ճանաչում է Արմեն Սարգսյանին, ավելի շատ նրան գիտի՝ որպես դեսպան: Հարցին՝ ի՞նչ եք կարծում, նա կարո՞ղ է ըմբոստանալ, էությամբ ըմբո՞ստ է՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Այն, ինչ ես հանդիպումների արդյունքում նկատել եմ, շատ հավասարակշիռ, բայց ամբիցիոզ անձնավորություն է, որը ես վատ չեմ համարում: Ամբիցիաները շատ կարեւոր են՝ առաջընթացի համար, եթե ամբիցիան ուղեկցվում է նաեւ գրագիտությամբ, փորձառությամբ, սեփական անձի նկատմամբ ճիշտ գնահատականով, ես դա միայն ողջունում եմ: Ես տեսել եմ կայացած, ինքնավստահ, ամբիցիոզ մի անձնավորության, որը շատ բաներից է գլուխ հանում: Եթե կառաջադրվի եւ կընտրվի, Հայաստանը դրանից կշահի, ոչ թե կտուժի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728