Կայացավ մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Մյուս զույգերն են. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ):
Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ