Գարեջուրը, չափի մեջ, առնվազն 3 դեպքում կարող է օգտակար լինել առողջության համար, գրում է Emaxhealth-ը։
Գարեջուրը կարող է օգտակար լինել առողջության համար և օգնել պայքարել վտանգավոր հիվանդությունների դեմ, պարզել են ամերիկացի կենսաբանները։ Գիտնականները պնդում են, որ խմիչքը պետք է օգտագործեն նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, ունեն արյան բարձր ճնշում և շաքարախտ։ Այնուամենայնիվ, հետազոտությունը ընդգծում է, որ գարեջրի օգտակար լինելու մասին կարելի խոսել միայն չափավոր քանակի դեպքում։
Գիտնականները այս եզրակացության են եկել մի շարք փորձարկումներից հետո։ Այդ փորձարկումները կատարվել են մկների վրա, որոնք սնվել են բարձր ճարպեր պարունակող սննդով, որը հաճախ նպաստում է գիրությանը, արյան բարձր ճնշմանը և այլ առողջական վտանգավոր խնդիրների։