Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները մեկ օր անցկացրին Ծաղկաձորի ճոպանուղում

Փետրվար 10,2018 22:23

Անցած տարվա հոկտեմբերից սկսած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղում և հարակից տարածքում էական բարեփոխումներ են կատարվել: Ամբողջովին փոխվել են շահագործման ժամկետը սպառած ճոպանները, ընդարձակվել և բարեկարգվել են դահուկուղիները, կառուցվել է նոր գիշերային դահուկուղի: Ծաղկաձորում գործում է նաև հատուկ սահուղի ձմեռային ամենագնացների համար:

Հիմա էլ Գագիկ Ծառուկյանը շուրջ 30 միլիարդ դրամ ներդրում է կատարում՝ Ծաղկաձոր քաղաքում գերժամանակակից նոր մարզաբազա կառուցելու համար: Բարեփոխումները կշարունակվեն նաև Ճոպանուղու տարածքում : Նախատեսվում է կառուցել 4700 մետր երկարությամբ արագընթաց նոր ճոպանուղի: Տարածքում կտեղադրվեն արհեստական ձյան կայաններ՝ անհրաժեշտության դեպքում ձյուն ապահովելու համար: Բացի դա, Թեղենիսի լանջին կառուցվելու է լողավազան, իսկ ամռանը այցելուների համար լեռնային հեծանվասպորտով զբաղվելու հնարավորություններ կստեղծվեն:

Ծաղկաձորի ճոպանուղին և «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ն, որը  զբաղվում է մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը տարածելով, լրատվամիջոցների համար կազմակերպել էին լեռնադահուկային «Press tour»: Նպատակը նաեւ լրագրողների շրջանում լեռնադահուկային սպորտը մասսայականացնելն էր: ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց մեծ մասը սպորտային լրագրողներ էին, մասնագետների օգնությամբ սովորեցին դահուկ վարել, ծանոթացան լեռնադահուկային սպորտի նրբություններին: Նրանց ներկայացվեցին նաև Ծաղկաձորի ճոպանուղու և դահուկուղիների հնարավորությունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728