Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Մեր քաղաքացիները ոչ թե վախեցած են, այլ կոպիտ չհնչի՝ բթացած են» (Ֆոտոշարք և տեսանյութ)

Փետրվար 10,2018 20:58

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Լոռու մարզում էր: Վերջինս շրջելով Վանաձորի փողոցներում հայտարարում էր, որ այսուհետ ոչ մի հայ չպետք է հանդուրժի Հայաստանում տիրող ապօրինությունները: Նա հորդորեց, որ պետք է բոլորով միահամուռ ձեւով ընդվզեն. «Բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի բռնած ելնենք փողոցներ, լցնենք մեր փողոցներն ու հրապարակները եւ տապալենք Հայաստանում գործող ապօրինի իշխանությունը: Ձեզ ուղերձ ենք հղում, որպեսզի դուք այլեւս չշարունակեք ապրել այս սատանայի բանաձեւի ներքո եւ չլսեք դժոխքի երաժշտությունը, որն այսօր հնչում է ՀՀ-ում»:

Փոստանջյանը կուսակիցների հետ Հայքի հրապարակից քայլելով շարժվեց դեպի հագուստի շուկա: Ճանապարհին նրանց միացան մի քանի վանաձորցիներ: Նա իր ընդվզման կոչը հնչեցրեց նաեւ հավաքվածների համար: Ապա, ցույց տալով «Դժոխքի երաժշտություն Հայաստանում. Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձևը» վերտառությամբ ցուցապաստառն ընդգծեց. «Նկարն ունի շուրջ 500 տարվա պատմություն, եւ նկարում այս բոլոր պատկերները, որ դուք տեսնում եք, կարող ենք տեսնել մեր այսօրվա բռնազավթված իշխանության մեջ: Սա այն սատանան է, որն անընդհատ ցանկանում է զավթել իշխանությունը, եւ ստրկացնել, կուլ տալ մարդկանց, խմել նրանց արյունը: Դարեր շարունակ դա եղել է»:

Փոստանջյանն ասում է, որ առաջիկա 2 ամիսները կարեւոր են հայ ազգի ու պետականության համար: Իսկ ընդվզումը պետք է լինի համատարած եւ պետք է ներառի ոչ միայն ՀՀ-ն, այլ նաեւ Սփյուռքը. «Մեր քաղաքացիները ոչ թե վախեցած են, այլ կոպիտ չհնչի՝ ավելի շատ բթացած են: Եւ հենց այնպես չենք պաստառի վրա ցույց տալիս այս ականջը, մեր ականջը, որ կտրել են»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728