«Դինամո» ՄՀԿ դահլիճում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի 142 մարզիկ:
Աղջիկները մեդալակիրներին որոշեցին 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթեց Մանուշ Վարդերեսյանին, բրոնզե պարգեւի արժանացան Սյուզի Շահնազարյանը եւ Հայկանուշ Մանուկյանը:
Տղաները մրցեցին տասը քաշային կարգերում, որտեղ չեմպիոն եւ մեդալակիրներ դարձան.
49 կգ՝ Սեյրան Եղիկյան, Մհեր Դավթյան, Գեւորգ Բաղդիշյան, Արմեն Ղուշչյան:
52 կգ՝ Արթուր Բազեյան, Էրիկ Թոխյան, Համլետ Մնացականյան, Ավագ Նազարյան:
56 կգ՝ Արթուր Շախպազյան, Ռաֆայել Հակոբյան, Կառլեն Առուստամյան, Ռուբեն Պողոսյան:
60 կգ՝ Արմեն Ալոյան, Արարատ Հարությունյան, Նարեկ Խաչատրյան, Արտակ Մարտիկյան:
64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, Արմեն Մաշակարյան, Կարեն Ստեփանյան, Հրանտ Հովհաննիսյան:
69 կգ՝ Վախթանգ Հարությունյան, Ռաֆայել Սաֆարյան, Ներսես Ներսիսյան, Ռուբեն Մելիքյան:
75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, Ալբերտ Զախյան, Հարություն Ղազարյան, Դավիթ Դավթյան:
81 կգ՝ Գոռ Ներսիսյան, Էրիկ Սաֆարյան, Համլետ Հարությունյան, Վաչագան Գրիգորյան:
91 կգ՝ Մանուկ Խաչատրյան, Դավիթ Դավթյան, Ալեքս Մուրադյան, Վարդան Փաշայան:
+91 կգ՝ Արման Մնացականյան, Սարգիս Պողոյան, Ֆելիքս Աբրահամյան:
Աղջիկները մեդալակիրներին որոշեցին 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթեց Մանուշ Վարդերեսյանին, բրոնզե պարգեւի արժանացան Սյուզի Շահնազարյանը եւ Հայկանուշ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ