Փետրվարի 10-ին` ժամը 12:51-ին, տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 13:38-ին:
Իջևան-Երևան Մ-4 ավտոճանապարհի 67-րդ կմ-ին (Դիլիջանի թունել) ամբողջությամբ այրվել է «Ford Fiesta» մակնիշի 30 TT 782 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ