AVIM Թուրքական առաջատար վերլուծական կենտրոններից «Եվրասիական հետազոտությունները կենտրոնը» (AVİM)AVIM նախաձեռնել է հերթական գրքի հրատարակությունը Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայով:
«Հայկական քարոզչության ամերիկյան չափորոշիչները» վերտառությամբ գիրքը հեղինակել է թուրք պաշտոնաթող դիվանագետ Բիլիալ Շիմշիրը: Նախկինում նա դեսպանի կարգավիճակով դիվանագիտական առաքելություններ է իրականացրել Ալբանիայում, Չինաստանում, Ավստրալիայում:
Հեղինակը գրքում քննության է առել հայկական քարոզչության սկզբնավորումը ԱՄՆ-ում 19-րդ դարավերջից` իր կազմավորման մեխանիզմներով, կիրառության եղանակներով ու դերակատարներով:
Ըստ «qha.com.ua» լրատվակայքի՝ պատմական անցքերի վրա կենտրոնացած այս աշխատությունը օգտակար կլինի ԱՄՆ-ում և այլ երկրներում ընթացող զարգացումները հասկանալու համար: