Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» խոչընդոտներով անցած իր ոչ հեշտ կարիերայի մասին:
«Ես չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Չեմ ցանկանում որեւէ մեկին մեղադրել: Ես իմ կյանքի եւ ֆուտբոլային կարիերայի նոր էջ եմ բացում եւ շատ երջանիկ եմ այստեղ գտնվելով: Իհարկե, «Արսենալում» ձգտելու եմ ավելիին հասնել, քան «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես ապացուցելու բան չունեմ: Ես հաճույք եմ ստանալու խաղից, անելու եմ հնարավոր ամեն ինչ: Հետո կտեսնենք, թե ինչի կարողացա հասնել», – Հայաստանի ազգային հավաքականի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ