Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի հերթական ուղերձը Երևանին. «Ժամանակ»

Փետրվար 10,2018 10:48

Վաշինգտոնում թերևս գիտակցում են, որ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման բանալիներից մեկը էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիան է, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությունն ազատել ռուսական միակողմանի կախվածությունից և ճանապարհ բացել տնտեսական հարաբերությունների նոր մշակույթի ձևավորման համար: Մյուս կողմից` Միլսը իր հայտնի առաջարկությամբ փորձում էր պարզել, թե որքան է ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության ռեսուրսը կամ ցանկությունը: Երևանից այդպես էլ համարժեք արձագանքներ չհնչեցին դեսպանի առաջարկներին` ոչ բովանդակային առումով, ոչ էլ նույնիսկ` քաղաքական մեսիջների մակարդակում: Այս ամենն, իհարկե, չէր կարող հիասթափություն չառաջացնել Վաշինգտոնում, որտեղ հատկապես վերջին շրջանում որոշակի սառնություն է նկատվում Հայաստանի հանդեպ: Երեկ Բրիջիթ Բրինքը փորձել է, այսպես ասած, ռեստարտ տալ հայ-ամերիկյան հարաբերություններին` Երևանի համար բացելով հնարավորությունների նոր հեռանկարներ:

Երեկ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալի հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:

Այսպիսով` Վաշինգտոնում սպասում են Հայաստանի առաջարկներին` թերևս հասկանալու համար, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են ինքնուրույն որոշումների:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728