Փետրվարի 7-ին Ազգային Ժողովում քննարկվում էր «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող պաշտոնյային հարց ուղղելուց առաջ ասաց, որ ստացել է նամակներ, ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում նշանը, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ:
Սույն ահազանգից հետո փոքրիկ ուսումնասիրություն ենք իրականացրել Երեւանի երկու վարչական շրջանում՝ Մալաթիա-Սեբաստիայում եւ Շենգավիթում:
Նկարահանել ենք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող օբյեկտների մոտակայքի գծանշումները, որոնք հաստատում են վերոնշյալ հայտարարությունները:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում