Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի քարոզչություն. «168 ժամ»

Փետրվար 10,2018 10:22

«Ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիևը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիևը չի կարող պարծենալ նաև նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է և այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն Ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի:

Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո»,-այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, որ «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728