Եվ այսպես, Պոլսո պատրիարքարանի շուրջ մի քանի ամիս տեւած թնջուկը հանգուցալուծվեց հօգուտ Թուրքիայի իշխանությունների դրածո Արամ Աթեշյանի: Թեեւ մի քանի ամիս առաջ Էջմիածնում Աթեշյանը խոստանում էր ընդունել տեղապահի ընտրությունների ցանկացած արդյունք, եւ չնայած այն բանին, որ այդ ընտրություններում նա խոշոր հաշվով պարտվեց, Թուրքիայի իշխանությունները երկու ոտքը դրեցին մի կոշիկի մեջ եւ բացականչեցին` «ուզում ենք Աթեշյանին եւ վե՛րջ»:
Պոլսում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չգիտեմ, թե որքանով է նրանց խնդիրը հետաքրքիր մնացած 10 մլն հայության համար: Բայց մի քանի հատկանշական պահ այդ պատմության մեջ, այնուամենայնիվ, կա. նախեւառաջ, իհարկե, մեր` հայերիս, ոչ միաբան լինելը, անձնական հավակնությունները ընդհանրական շահից վեր դասելը: Վստահ եմ, որ նույնիսկ Թուրքիայի նման գրեթե բռնապետական երկրում, եթե, ասենք, Պոլսի հայերի ամբողջ վերնախավը այս հարցում ունենար մեկ միասնական կարծիք, դժվար թե հնարավոր լիներ նրա վզին փաթաթել որեւէ ոչ ընդունելի որոշում: Իհարկե, այս համատեքստում իր բացասական դերը խաղաց նաեւ Ստամբուլի հայազգի օլիգարխ Պետրոս Շիրինօղլուի չափից դուրս սերտ կապը Թուրքիայի իշխանությունների հետ: Բայց դե` նման երկրներում ո՞ր օլիգարխը ոտից գլուխ կախված չէ իշխանություններից:
Երկրորդ բնորոշ պահն այն է, որ իշխանությունները Թուրքիայում թե այլուր գերադասում են գործ ունենալ սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող տեղական իշխանիկի հետ: Պարզ է, որ Պոլսո պատրիարքը չի կարող հրապարակավ հայտարարել, թե Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Բայց նախորդ պատրիարքները, այդ թվում` առ այսօր դե յուրե այդ պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, գտնում էին այդ նուրբ հարցին առերեսվելուց խույս տալու ճկուն դիվանագիտական ձեւը: Իսկ ահա Արամ Աթեշյանը ոչ թե խուսափում է այդ ցավոտ հարցին անդրադառնալուց, այլ բավականին քսու եւ շողոքորթ եղանակով առաջ է տանում թուրքական քարոզչության թեզերը: Դա առավել ցայտուն երեւաց այն ժամանակ, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ արժանացավ Աթեշյանի դատապարտմանը, ինչպես նաեւ այս օրերին, երբ նա հայ համայնքի անունից ողջունեց թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա: Երկու դեպքում էլ հայոց եկեղեցու եպիսկոպոսը կարող էր պարզապես լռել:
Երբ գրեթե ամեն օր լրատվամիջոցներով խոսվում էր այս խնդրի մասին, ես ինձ մի հարց էի տալիս` մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից: Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների խամաճի՞կն է` դե թող վայելի իր շեֆերի նվիրաբերած պաշտոնը: Մի՞թե ցանկացած պոլսահայ պարտադիր պետք է առնչվի պատրիարքարանի հետ: Եթե մարդը հավատացյալ է, ապա նա կարող է կազմակերպել իր հոգեւոր կյանքը` չշփվելով որեւէ եպիսկոպոսի հետ: Նա կարող է գտնել պարկեշտ, համեստ, իսկապես հավատացյալ մի քահանայի եւ իր շփումները եկեղեցու ու կրոնի հետ իրականացնել այդ անձնավորության միջոցով: Այդպիսի քահանաներ հաստատ կան Պոլսում: Ընդհանրապես, պարկեշտ քահանաներ շատ ավելի հաճախ են հանդիպում, քան պարկեշտ եպիսկոպոսներ: Այդպես է ոչ միայն Թուրքիայում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։
Ժամանակն է «բարեփոխել» “Հայ” առաքելական եկեղեցու սրբերի ցուցակը:
՝ոչ միաբան լինելը, անձնական հավակնությունները ընդհանրական շահից վեր դասելը՝
Անձնական հավակնությունը շատ լավ բան է, կարեւորը հստակ ձեւակերպել, թե ի՞նչ է մտնում անձնականի գաղափարի մեջ՝ այն ինչի ճակատագիրը քեզնից կախված է, այն էլ անձնական է, ռազմական անվտանգության հարցում մեր հերոս զինվորից շատ բան է կախված, բայց դա քիչ է լիարժեք արժանապատիվ ազգ լինելու համար, մեզ հերոսներ են պետք ոչ միայն ռազմի դաշտում, մենք հերոսների կարիք ունենք քաղաքացիական ու տնտեսական դաշտում, եթե ռազմի դաշտում թշնամին դրսից է, ապա քաղաքացիական ու տնտեսական դաշտում մարդու լեզուն չի պտտվում ասի, բայց գողը տնից է ու ազգի մարդկային ու նյութական հարստությունը տնից դուրս է բերում մեր ժողովրդի, բայց ոչ ազգի՝ ներկայացուցիչը: Համակարգն է այդպիսին, նրանց պետք է պարզապես զրկել քաղաքացիությունից ու քաղաքացիական ու տնտեսական գործունեությունից Պետության մեջ եւ դիմել այլ բարեկամ երկրների, որ նրանց քաղաքացիություն չտա, իսկ եթե դատավարություն անցնեն ու մեղանչեն բարոյապես ու նյութապես, այդ դեպքում կարելի է վերականգնել նրանց քաղաքացիությունը: Պետք է սկսել փոքրից:
Հայք՝ հայերի կամ հայ քաղաքացիների պետություն սփյուռքի հետ միասին՝ հայ կառավարություն, հայ օրենք, հայ դատ:
Աթէշեանի կարեւորագոյն դասն այն է, որ իւրաքանչիւր ազգի դրսեւորման լաւագոյն տեղը ՄԻՄԻԱՅՆ իր պետութեան սահմաններից ներս է: Հայն այսօր երկու ‘սրբութիւն սրբոց’ ունի. պետականութիւն՝ այն շօշափելի տարածքը (հողը), որի վրայ արարում է ժողովուրդը եւ իհարկէ՝ հայոց լեզուն:
Աթէշեանը մեզ սովորեցնում է, որ ամէն ջանք պէտք է ներդնենք Հայոց պետականութիւնը զօրացնելու նպատակով: