Sport Sky-ի փորձագետ Փոլ Մերսոնը իր կանխատեսումն է արել վաղը կայանալիք ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման՝ «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղը կավարտվի 2:2 հաշվով:
«Ուեմբլիում» զինագործները իրենց կզգան ինչպես տանը», – ասել է փորձագետը՝ իր խոսքերը հիմնավորելով, որ Արսեն Վենգերը հիմա «Տոտենհեմին» վնաս հասցնելու այնպիսի զենքեր ունի, ինչպիսիք են Մխիթարյանը, Օբամեյանգը, Օզիլը, Ռեմսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ