Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հիմնահարցը ունի միայն մեկ լուծում. դա բանակցային եղանակն է. Արմեն Սարգսյան

Փետրվար 09,2018 23:35

«Արցախի հիմնահարցը ունի միայն մեկ լուծում. դա բանակցային տարբերակով է: Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է կասկածի դրանում: Միակ ճանապարհը դա բանակցությունների եղանակով հարցի լուծման ճանապարհն է և դա հստակ է»,- Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը:

‹‹Ինձ համար շատ կարևոր հանդիպում է այսօր: Ես երկար ու հետաքրքիր զրույց ունեցա Արցախի Հանրապետության նախագահի հետ: Եվ քաղաքականության և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ: Մանավանդ որ համանախագահները այսօր Ստեփանակերտում են և ինձ համար շատ հետաքրքիր էր անձամբ նախագահից և նրա գործընկերներից լսել բանակցությունների մասին, խնդիրների մասին, ծանոթանալ Արցախի կյանքին տնտեսությանը, գրանցած հաջողություններին»,- նշեց Արմեն Սարգսյանը` մաղթելով, որ Արցախի Հանրապետությունը շարունակի հաջողություններ գրանցել` Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Արցախ այցելել է և մինչ վարչապետ լինելու տարիները, և խորհրդային տարիներին, ուղղակի, ինչպես նշում է նա, այդ ժամանակ իր նկատմամբ հետարքրքություն երևի չկար:

Անդրադառնալով Արցախի օրակարգային խնդիրներին` նա առանձնացրեց կրթության ոլորտը. «Եվ դա ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Ավելի խորությամբ ծանոթանալու համար կայցելեմ նաև Արցախի կրթական հաստատություններ»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728