Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան 28 երթուղու շահագործման համար վճարում եմ մոտ 50.000 դոլար». Վլադիկ Աբրահամյան

Փետրվար 09,2018 22:07

Թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանի մոտավոր հաշվարկով, 18- 20.000 հայ վարորդ Ռուսաստանում ավտոբուս են վարում եւ ստանում ամսական 1000-15000 դոլար:

«Իսկ մեր վարորդների աշխատավարձը պետք է լինի 150.000-200 000 դրամ…երթուղու գինը՝ պետական հարկերն այնքան բարձրացրին, որ էլ վարորդ չունենք, ամեն երթուղայինի վրա գրված է՝ վարորդ ենք փնտրում: Մեր կառավարությունը տեղը չի բերում՝ ինչ է անում»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, ինքը տարեկան երթուղու շահագործման համար վճարում է մոտ 50.000 դոլար. «Ստուգեք համակարգչով ես, ընկերներ, քսան տարի մուծել եմ մեկ միլիոն դոլար պետական հարկ՝ գույքահարկ, ուղեգրային հարկ, հաստատագրված հարկ, կենսաթոշակ-եկամտահարկ, սպասարկման, լիցենզիայի հարկ, երեսուն հազար էլ զինվորի հարկ եմ վճարում, որ գնում է զինվորին, ինձ թվում է մնացած տնօրեններն էլ են վճարում»:

Վլադիկ Աբրահամյանի խոսքով, ինքը դիմել է Երեւան-տրանս՝ խնդրելով, որ իր գծի վեց մեքենան հանեն, որովհետեւը վարորդ չկա. «Վարորդները զզվել, փախել են, բայց ասում են՝ իրավունք չունենք հանենք, վարորդ գտեք, որտեղի՞ց գտնեմ»:

Անդրադառնալով նոր երթուղիների հաստատման ծրագրին, ըստ որի, նախատեսվում է, որ գազելներին կփոխարինեն ավտոբուսներն ու միկրոավտոբուսները՝ պարոն Աբրահամյանն ասաց, որ բազմաթիվ ուսանողներ բողոքում են, որ ավտոբուսները խցանումներ են առաջացնում, իսկ գազելներն ավելի հարմար են. «Էդ ավտոբուսները նեղ փողոցներով ոնց են անցնելու, փողոց կա, որ գազելն է ռաժոկով անցնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728